вторник, 13 ноября 2012 г.

Հուշակոթողի բացում

  Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունը:
  Կոթողի բացման իրավունքը վերապահվեց զոհված ազատամարտիկների ծնողներին:
Բացմանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարության, Երկրապահ կամավորակաների վարչության, մարզպետարանի ներկայացուցիչներ, գեղարքունյանց թեմի առաջնորդը, հրավիրված միշարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նվիրատուները և պարզապես մարտունու տարածաշրջանի բնակչությունը:
Կոթողի բացումով ավարտվեց ամիսներ առաջ Մարտունիում կազմակերպված քանդակագործական սիմպոզիումը, որը հնարավոր եղավ իրականացնել մարտունեցիների նվիրատվությունների շնորհիվ:

Տեսանյութը Մարտունու <Զանգակ> ՀՍ-ի.

пятница, 2 ноября 2012 г.

Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող

Արդեն տեղադրվել է Արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին նվիրված քանդակը:
 Քանդակը տեղադրված է մարտունու քաղաքապետարանի դիմացը գտնվող պուրակում, Հայրենական Պատերազմի զոհերի հիշատակաին կառուցված հուշակոթողի հարևանությամբ:
 Այժմ քանդակագործները կատարում են վերջին աշխատանքները քանդակի հետ կապված, իսկ քաղաքապետարանի աշխատակիցները ավարտում են քանդակի հարթակի կառուցման աշխատանքները:
Քանդակը ընդանուր առմամբ ունի 5 մետր մարձրություն:
Հուշակոթողի բացումը նախատեսված է նոյեմբերի 10-ին:




понедельник, 15 октября 2012 г.

Արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանի աշխատանքները ավարտին են մոտենում

Ճիշտ է ավարտվեց քանդակագործական սիմպոզիումը, բայց դեռ շարունակվում է Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի կերտումը:


  Հուշարձանը շուրջ 4մ բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառ և իր թևերի վրա զոհված մարտիկին դեպի երկինք բարձրացնող հրեշտակ:
Հուշակոթողի վրա աշխատում են քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը և Արամայիս Խլղաթյանը:


среда, 5 сентября 2012 г.

Սիմպոզիումի ավարտ

   Այսօր տեղի ունեցավ առավել քան 30 օր տևացած սիպոզիումի փակման արարողությունը: Միջոցառմանը ներկա էին Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, Մարտունու քաղաքապետ Բագևատ Հարությունյանը, քանդակագործների ընտանիքների անդամները և հարազատները, մարզպետարանի և քաղաքպետարանի աշխատակիցները, մեր նվիրատուները և պարզապես Մարտունի քաղաքի բնակիչները, ովքեր եկել էին իրենց երախտիքի խոսքը ասելու քանդակագործներին և սիպոզիումի մտահաղացման և իրագործման հեղինակներին...

 






Ահա այն քանդակները որոնք զարդարելու են Մարտունի քաղաքը




 







Իսկ Արցախյան հերոսամարտին նվիրված հուշակոթողի քանդակի աշխատանքները կշարունակվեմ մինչև այս ամսվա վերջը:


четверг, 16 августа 2012 г.

Օր 11-րդ

  Արդեն 11-րդ օրն է, որ 6 քանդակագործներ Մարտունի քաղաքի համար կերտում են մնայուն արվեստի գործեր, որոնք զարդարելու են քաղաքը:
 Քանդակագործներին է միացել, և իր անհատական քանդակն է անում սիմպոզիումի նախաձեռնության հեղինակ Արամայիս Խլղաթյանը: