Մեր նպատակը

   Մարտունի քաղաքում օգոստոսի 1-ից մինջև 31-ը նախատեսվում է իրականացնել քանդակագործական սիմպոզիում: Մտահղացման հեղինակը` Մարտունի քաղաքի բնակիչ, ճանաչված արվեստագետ, ՀՀ Նկարիչների Միության անդամ Արամայիս Խլղաթյանն է:
  Սիմպոզիումը նպատակ ունի քաղաքը հարստացնել մշակութային արժեքավոր գործերով: Այդ նպատակով հրավիրված են Հայաստանի անվանի և տաղանդավոր քանդակագործներ Արտավազդ Քոչարյանը(Արտիկ), Ռաֆիկ Սարգսյանը, Արմեն Վարդանյանը, Գրիգոր Բաղումյանը, Գարիկ Դավթյանը, որոնց հետ միասին կաշխատեն նաև մարտունեցի շնորհալի ստեղծագործողներ:
 Սիմպոզիումի արդյունքում Մարտունի քաղաքը կզարդարվի 8-ից 10-ը բարձրարժեք քանդակներով, որը հնարավորություն կտա մարտունեցուն արժանապատիվ ապրելու իր բնակավայրում, հպարտանալու իր համայնքով, Սևանի գեղատեսիլ ափը դարձնելով հյուրընկալության յուրովի անկյուն:
  Ծրագրի իրականացման համար անհրաժեշտ են միջոցներ:
  Ձեր կարծիքը և աջակցությունը բոլորիս համար շատ կարևոր է:
  Նախաձեռնության իրականացման համար "ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ" մարտունի մ/ճ-ում բացված է հաշվի համար: 
Բանկային հաշիվ`      ՀՀ դրամ   16027102726206   AMD
                                    ՌԴ ռուբլի   16027102726207   RUR
                                 ԱՄՆ դոլար   16027102726208   USD

 Ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը երաշխավորում է միջոցների արդյունավետ, հրապարակային և թափանցիկ օգտագործումը: