вторник, 13 ноября 2012 г.

Հուշակոթողի բացում

  Հոկտեմբերի 11-ին տեղի ունեցավ արցախյան գոյամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի հանդիսավոր բացման արարողությունը:
  Կոթողի բացման իրավունքը վերապահվեց զոհված ազատամարտիկների ծնողներին:
Բացմանը մասնակցում էին ՀՀ Պաշտպանության նախարարության, Երկրապահ կամավորակաների վարչության, մարզպետարանի ներկայացուցիչներ, գեղարքունյանց թեմի առաջնորդը, հրավիրված միշարք բարձրաստիճան պաշտոնյաներ, նվիրատուները և պարզապես մարտունու տարածաշրջանի բնակչությունը:
Կոթողի բացումով ավարտվեց ամիսներ առաջ Մարտունիում կազմակերպված քանդակագործական սիմպոզիումը, որը հնարավոր եղավ իրականացնել մարտունեցիների նվիրատվությունների շնորհիվ:

Տեսանյութը Մարտունու <Զանգակ> ՀՍ-ի.