
Հուշարձանը շուրջ 4մ բարձրությամբ քանդակ է, որի վրա պատկերված են կենաց ծառ և իր թևերի վրա զոհված մարտիկին դեպի երկինք բարձրացնող հրեշտակ:
Հուշակոթողի վրա աշխատում են քանդակագործներ Արտիկ Քոչարյանը, Ռաֆիկ Սարգսյանը և Արամայիս Խլղաթյանը:


Հուշակոթողը տեղադրվելու է Մարտունի քաղաքի կենտրոնում՝ քաղաքապետարանի դիմաց:

Հուշակոթողի կառուցման համար հիմնական նվիրատվությունը կատարել է մարտունեցի բարերար Իշխան Գրիգորյանը, իսկ պատվանդանի կառուցման և մյուս ընթացիկ աշխատանքներն իրականացնում է Մարտունու քաղաքապետարանը:

Հուշակոթողի բացումը նախատեսված է հոկտեմբերի վերջին: